Ռուսական կողմը հրթիռներով և ԱԹՍ-երով հարվածել է Ուկրաինային. կա մեկ զոհ
Հուլիսի լույս 21-ի գիշերը ռուսական կողմը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ուկրաինային։
Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն հայտնել է, որ Դարնիցկի շրջանում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել բազմահարկ շենքի և ոչ բնակելի շենքի տանիքում, ինչպես նաև սուպերմարկետում։ Շևչենկովսկի շրջանում հրդեհվել են շենքեր, Դնեպրովսկի շրջանում՝ առևտրի կենտրոններ, անօդաչու թռչող սարքերի բեկորները ընկել են մանկապարտեզի տարածքում, Սոլոմենսկի շրջանում՝ հրդեհներ են բռնկվել ոչ բնակելի...