«Բարոյական ճգնաժամ, որը մարտահրավեր է նետում համաշխարհային խղճին». Գուտերեշը քննադատել է միջազգային հանրությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննադատել է միջազգային հանրությանը՝ Գազայի հատվածում սովամահ պաղեստինցիների տառապանքների նկատմամբ աչք փակելու համար: Այդ անտարբերությունը Գուտերեշը անվանել է «բարոյական ճգնաժամ, որը մարտահրավեր է նետում համաշխարհային խղճին»։
«Ես չեմ կարող բացատրել անտարբերության և անգործության այն մակարդակը, որը մենք տեսնում ենք միջազգային հանրության մեծ մասի մոտ՝ կարեկցանքի բացակայություն, ճշմարտության բացակայություն, մարդկայնության բացակայություն», - ասել է...