Իրանը մահապատժի է ենթարկել վտարանդի խմբավորման երկու անդամների
Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող «Մոջահեդին-է-Խալք» ընդդիմադիր խմբի երկու անդամների՝ ահաբեկչության ու քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու համար, հաղորդել է դատական համակարգի լրատվական կայքը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում՝ արդյոք գործողությունները տեղի են ունեցել Իսրայելի և Իրանի միջև անցած ամվա 12-օրյա պատերազմի ժամանակ։ Այդ օրերին Թեհրանը մեղադրել էր ընդդիմադիր խմբերին Իրանի ներսից Իսրայելին աջակցելու համար։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, կախաղան են...