Իսրայելը մարդասիրական միջանցքներ է բացում Գազայում
Իսրայելն այսօր հայտարարել է Գազայի որոշ հատվածներում ռազմական գործողությունները դադարեցնելու և մարդասիրական օգնության տրամադրման միջանցքներ ստեղծելու մասին։ Հայտարարությունը հնչել է անկլավում սրվող սովի, թերսնուցումից ավելացող մահերի ու միջազգային ճնշումների ֆոնին։
Եգիպտոսի պետական Al Qahera News հեռուստաալիքը հայտարարել է, որ օգնությամբ բեռնված շարասյունը սկսել է շարժվել դեպի Գազա։
Անցած հինգշաբթի ՄԱԿ-ը հայտարարեց, որ Իսրայելը բավարար երթուղիների այլընտրանքներ չի տրամադրել միջազգային...