Թաիլանդի ու Կամբոջայի պատերազմը շարունակվում է՝ չնայած Թրամփի ջանքերին
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են զինված հակամարտությունը՝ թեև երկու կողմն էլ խոստացել էր բանակցել՝ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցներից հետո: Երեկ երեկոյան Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե կողմերը համաձայնել են հանդիպել և մտադիր են «հնարավորինս շուտ հասնել հրադադարի»։
Չնայած դրան՝ այսօր առավոտյան կրկին հրետանային կրակոցներ են սկսվել Կամբոջայի և Թաիլանդի միջև վիճելի տարածքում: Կողմերը միմյանց են մեղադրում առաջինը կրակ բացելու համար։
Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային տարածքների և այնտեղ...