Լիտվայի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալից հետո
Լիտվայի վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալից հետո։ Հետաքննող լրագրողները պարզել էին, որ Պալուցկասի և նրա գործընկերոջ կողմից հիմնադրված ընկերությունը Պալուցկասի վարչապետ նշանակվելուց հետո ստացել է 200 հազար եվրո արտոնյալ վարկ:
Այսօր էլ հաղորդվել էր, որ Լիտվայի ֆինանսական հանցագործությունների հետաքննության ծառայությունը խուզարկել է Պալուցկասի հարազատներից մեկի ընկերությունը, որը սուբսիդիա էր ստացել Եվրամիությունից, ապա այդ գումարն օգտագործել վարչապետին...