Թյուրքական աշխարհին անհրաժեշտ է միջանցք ուղիղ հաղորդակցության համար, և այդ միջանցքը Զանգեզուրն է. Բաքվում Թուրքիայի դեսպան
«Ադրբեջանը՝ որպես հաղթող կողմ, իրավացիորեն է հայտարարում Զանգեզուրի միջանցքի բացման անհրաժեշտության մասին, ինչպես նախատեսված է նաև 2020-ի համաձայնագրով»,- ադրբեջանական ԱՊԱ-ին ասել է Բաքվում Թուրքիայի դեսպան Բիրոլ Ակգյունը։
«Թյուրքական աշխարհին անհրաժեշտ է միջանցք ուղիղ հաղորդակցության համար, և այդ միջանցքը Զանգեզուրի միջանցքն է։ 1937 թվականից ի վեր առաջին անգամ կիրականացվի ուղիղ հաղորդակցություն Թուրքիայի, Ադրբեջանի և թյուրքական աշխարհի միջև», - ասել է թուրք դիվանագետը, միաժամանակ...