Ըստ լրագրողի՝ վարչապետի շարասյան անցնելու ընթացքում շտապօգնության մեքենան մնացել է խցանման մեջ
Շտապօգնության մեքենան մնացել էր խցանման մեջ, որովհետև վարչապետ Փաշինյանի շարասյունն էր անցնում: Տեսանյութն իր մեքենայից նկարահանել էր լրագրող Հակոբ Կարապետյանը: Չդադարող ազդանշաններով շտապ օգնության մեքենան շարժվել է միայն շուրջ 10 րոպե հետո, երբ անցել է շարասյունը, պատմում է Կարապետյանը:
«Ժամը 7-ն անց էր, բավական բանուկ է լինում երթևեկությունն էդ ժամին, 10 րոպե տևեց էդ ամենը, ոչ միայն շտապօգնության մեքենայի ազդանշանն էր հնչում, այլ նաև կողքի մեքենաների ազդանշանը: Ինձ թվաց, թե դա բողոքի...