Ռուբիո․ «Հուսով եմ՝ ուրբաթ օրը այստեղ կլինենք՝ համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու համար»
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրող Ռայմոնդ Արոյոյի հետ զրույցում անդրադարձել է Վաշինգտոնում նախատեսված Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը՝ նշելով. - «Հուսով եմ՝ ուրբաթ օրը մենք այստեղ կլինենք՝ համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու համար»։
Այսօր Վաշինգտոնում նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
ԱՄՆ նախագահը Truth social ցանցում գրել է. - «Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան...