Նախաստորագրում՝ ստորագրման փոխարեն. Բաքվի նախապայմաններից մեկը կատարվեց, մյուսը պահպանվում է
Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հինգ ամիս անց՝ Հայաստանն ու Ադրբեջանը երեկ Վաշինգտոնում միայն նախաստորագրեցին համաձայնագիրը, որի տեքստը, ըստ երկու երկրների արտաքին գերատեսչությունների, կհրապարակվի օգոստոսի 11-ին։
Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը դրել են արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը՝ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ։
Սպիտակ տան դահլիճում արդեն՝ եռակողմ հանդիպմանը Դոնալդ Թրամփը հայտարարում էր. - «Հայաստանն ու Ադրբեջանը հանձն...