Իրանը սպառնում է, Մոսկվան դժգոհ է, Արևմուտքը ողջունում է. ինչպես է աշխարհն արձագանքում Վաշինգոտնի պայմանավորվածությանը
Ինչպե՞ս է աշխարհն արձագանքում Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին և Հայաստանի հանձնառությանը՝ Սյունիքով անխոչընդոտ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին դեպի իր էքսկլավ Նախիջևան:
Իրանը, որ մշտապես դեմ է արտահայտվել սահմանակից Սյունիքում ցանկացած փոփոխություն, ողջունել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, միաժամանակ մտահոգություն հայտնել.
«Իրանը մտահոգություն է հայտնում ցանկացած արտաքին միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ, հատկապես իր ընդհանուր սահմանների մոտ,...