Միրզոյանն իր իսպանացի պաշտոնակցին ներկայացրել է ապաշրջափակման միջոցով ընձեռնվելիք հնարավորությունները
Հայաստանի և Իսպանիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել. Արարատ Միրզոյանը Խոսե Մանուել Ալբարեսին ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվելիք հնարավորությունները:
ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունների առնչությամբ «Իսպանիայի կարևոր ուղերձի համար»:
Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում կայուն...