«Սուտ ո՞վ է խոսում՝ Գառնիկը, թե՞ Գևորգը». պատգամավորն ահազանգում է Լարսում հերթերի մասին, նախարարը՝ հակադարձում
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգում է՝ հարյուրավոր հայկական բեռնատարներ են Լարսի ճանապարհին՝ հերթում կանգնած:
Ըստ պատգամավորի՝ վարորդներն ու տնտեսվարողներն են իրեն պատմել՝ ռուսական կողմը մանրակրկիտ ստուգում է իրենց ապրանքը՝ գյուղմթերքից մինչև պերլիտային ավազ, շշուկներ են լսել, թե բուսասանիտարիայի հետ կապված խնդիր կա, բայց պաշտոնական հստակ պատասխան չեն կարողանում ստանալ. «Շատ երկար հերթեր են գոյանում: Անկեղծ ասած, ինձ ասել են, որ հատկապես հայկական բեռնատարների հետ կապված...