Արեն Մկրտչյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արեն Մկրտչյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:Վարչապետը նախորդ շաբաթ տեղեկացրել էր, որ Մկրտչյանը նշանակվելու է Լոռու մարզպետ:Մարզպետի պաշտոնը թափուր է արդեն մոտ 3 ամիս. նախկին մարզպետ Արամ Ղազարյանը նշանակվել էր ՀՀ ոստիկանապետ: