Սամվել Կարապետյանի կալանքի դեմ բողոքը Վերաքննիչ է հասել դիմումը մուտքագրելուց 7 օր անց. փաստաբանը միտում է տեսնում
«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքի վերաբերյալ դատական վարույթի նյութերը Վերաքննիչ են հասել դիմումը մուտքագրելուց 7 օր անց: Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբից Ռուբեն Հակոբյանը սա արտառոց է համարում:
«Դա կարող է և տեխնիկական լիներ, բայց այս պարագայում չեմ կարծում՝ տեխնիկական է։ Որովհետև, օրինակ, առաջին սկզբնական կալանքի դեպքում, երբ որ հատուկ վերանայման Վերաքննիչ բողոք ներկայացվեց, 1 օրում վարույթի նյութերը ուղարկվեցին Վերաքննիչ քրեական դատարան։ Այստեղ պահանջվեց 7 օր,...