Արդյոք Միքայել Աջապահյանը հեղաշրջման կո՞չ էր անում. դատարանն անդրադարձավ նաև այս հարցին
Ի՞նչ է կոչը, և արդյոք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հեղաշրջման կո՞չ էր անում. դատարանն այսօր ապացույցների հետազոտման փուլում այս հարցին էլ անդրադարձավ, երբ դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց փաստաբանական թիմի միջնորդությունը՝ չնայած դատախազի առարկությանը։
Իսկ փաստաբանները պահանջում էին բառերի ստուգաբանություն: Ներկայացրեցին փորձագետների վերլուծությունը. - «Այդ նախադասություններում Աջապահյանը կոչով չի դիմում որևէ մեկին, որևէ մեկին չի հրավիրում, չի կանչում, այլ պարզապես արտահայտում է իր...