Արվեստի հետ երկխոսությունը դադարեցնելն օգնելու լավագույն միջոցը չէ. Վուդի Ալենն արձագանքել է Կիևին
Ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենն արձագանքել է Ուկրաինայի արտգործնախարարության քննադատությանը՝ Մոսկվայի միջազգային կինոշաբաթին իր մասնակցության վերաբերյալ:
The Guardian-ի հետ զրույցում օսկարակիր ռեժիսորը մասնավորապես ասել է. «Ինչ վերաբերում է Ուկրաինայի հակամարտությանը, ես խորապես համոզված եմ, որ Վլադիմիր Պուտինը միանգամայն սխալ է: Բայց անկախ նրանից, թե ինչ են անում քաղաքական գործիչները, ես չեմ կարծում, որ արվեստի հետ երկխոսությունը դադարեցնելը օգնելու լավագույն միջոցն է», - ասել է...