«Մտահոգությունները շատ-շատ են». Բաքվում պահվող հայ գերիները 3 ամիս է՝ մեկուսացման մեջ են
Բաքվում պահվող հայ ռազմագերիներն արդեն երեք ամիս է մեկուսացման մեջ են։ Այն բանից հետո, երբ Բաքուն պահանջեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնի իր գործունեությունը Ադրբեջանում, առաքելությունը վերջին անգամ հունիսին է այցելել հայ գերիներին:
«Մտահոգությունները շատ-շատ են, ինչ իմանանք՝ այնտեղ ինչ է կատարվում». գերիի հարազատԱմիսներ առաջ այս լուրն արդեն թևաթափ էր արել նրանց հարազատներին։ Գերիներից մեկի հարազատն «Ազատությանն» այսօր պատմեց, որ դրանից հետո միայն օգոստոսի սկզբին են կարողացել...