Հացադուլի մեջ գտնվող արցախցի երիտասարդը կմնա կալանքի տակ
Արդեն երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող արցախցի Տիգրան Ուլուբաբյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունն ու մեկ ամսով երկարացնել ավազակային հարձակմանն օժանդակելու մեջ մեղադրվող 29-ամյա երիտասարդի կալանքի ժամկետը:
Իր արցախցի բարեկամուհու տան վրա զենքի սպառնալիքով տեղի ունեցած ավազակային հարձակումից հետո Տիգրան Ուլուբաբյանին տարել էին ոստիկանություն, ըստ իրեն, խոշտանգման միջոցով ստիպել խոստովանական ցուցմունք տալ, թե...