«Որևէ մեկը չէր ասել, որ հայ - ամերիկյան փոխըմբռնման հուշագրի մեջ պետք է ինչ-որ բան նշված լինի Սյունիքով ճանապարհի մասին». Ռուբինյան
Միացյալ Նահանգներում Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպումից 20 օր անց Հայաստանի կառավարությունը հրապարակեց Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև ստորագրված երեք հուշագրերը, որոնցից մեկը վերնագրված է այսպես՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին:
«Ընդհանուր առմամբ, որևէ նորություն չկա: Կարծում եմ՝ կարևոր է, որ այդ ուղղությունները նաև հուշագրերի տեսքով արձանագրվեցին», - ասում է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ...