Կաթողիկոսն ընդունել ու օրհնել է «Մեր ձևով» շարժման անդամներին. իշխանությունից նրան հորդորել են «ցուցակը գլխավորել»
Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Մայր Աթոռում ընդունել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամներին, որ իրենց գործունեության մեկնարկը ազդարարեցին երեկ: Իշխանությունից արձագանքել են այս հանդիպմանը:
Շարժման համակարգող, «Տաշիր» ընկերության փոխնախագահ Նարեկ Կարապետյանը Գարեգին Երկրորդ կաթողիկոսին է ներկայացրել կամավորական շարժման հիմնական նպատակներն ու գործունեության առաջնահերթությունները: Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունն է տվել նրանց, ինչպես նշած է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ,...