Թուրքիան խզել է Իսրայելի հետ բոլոր առևտրային հարաբերությունները և փակել իր օդային տարածքը
Թուրքիան խզել է Իսրայելի հետ բոլոր առևտրային հարաբերությունները և փակել է իր օդային տարածքը իսրայելական ինքնաթիռների համար՝ Գազայի դեմ Իսրայելի կողմից շարունակվող ռազմական գործողություններին ի պատասխան, հայտարարել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Պաշտոնական տվյալներով՝ Իսրայելի հետ Թուրքիայի առևտուրը 2023 թվականին կազմել է 7 միլիարդ դոլար։
«Մենք ամբողջությամբ դադարեցրել ենք առևտուրը Իսրայելի հետ, փակել ենք մեր նավահանգիստները իսրայելական նավերի համար»,-ասել է Ֆիդանը, մանրամասնելով՝ Անկարան...