Բողոքի ակցիա իրականացնող անհետ կորածների հարազատներին ընդունել է ԶՈՒ ԳՇ պետը
Պաշտպանության նախարարության դիմաց այսօր ժամեր շարունակ բողոքի ակցիա իրականացնող 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների հարազատներին ընդունել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Հանդիպումն արդեն ավարտվել է. «Պայմանավորվածություն է եղել իրար հետ հետագայում աշխատելու և ընդհանուր քննարկումներ ենք ունեցել տարբեր հարցերի շուրջ»,- «Ազատությանը» հայտնեց հանդիպմանը ներկա անհետ կորածի հարազատը՝ այլ մանրամասներ չհավելելով։
Նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպել տասը...