Ուկրաինայի ողջ տարածքում գիշերը օդային տագնապ է հայտարարվել
Ուկրաինայի ողջ տարածքում գիշերը մի քանի ժամ շարունակ օդային տագնապ է ազդարարված եղել, հայտնում են տեղական իշխանությունները:
Երկրի օդուժը Լվովի մարզում նախազգուշացրել է հրթիռային և անօդաչու հարձակումների մասին։
Լվովի քաղաքապետ Անդրի Սադովին հայտնել է, որ քաղաքի հակաօդային պաշտպանության համակարգերը ակտիվորեն փորձել են հետ մղել նախ անօդաչուների, ապա ռուսական հրթիռների գրոհը։
Առավոտյան ժամը 7:30-ի դրությամբ քաղաքի որոշ հատվածներում հոսանք չի եղել, հասարակական տրանսպորտը դեռ չի գործարկվել։...