Վրաստանում ձերբակալվել է ընդդիմության 5 առաջնորդ
Վրաստանում ձերբակալվել է երեկվա բողոքի ակցիաների առնվազն հինգ առաջնորդ:
Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հայտնել է, որ ձերբակալվել են Պաատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պաատա Մանջգալաձեն, Լաշա Բերիձեն:
Նրանք մեղադրվում են Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական իշխանության տապալման կոչի, ինչպես նաև բռնության խմբակային գործողությունների կազմակերպման, ղեկավարման ու մասնակցության մեջ, հայտնել է ՆԳՆ-ն: Այդ արարքների համար նախատեսված է...