Էվերեստ լեռան վրա արգելափակված զբոսաշրջիկները տարհանվում են
Էվերեստ լեռան արևելյան լանջին հանգստյան օրերին ձնաբքի պատճառով արգելափակված ավելի քան 200 զբոսաշրջիկները տարհանվում են, Reuters-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:Տարհանումը սկսվել է երկուշաբթի և պետք է ավարտվի մինչև երեքշաբթի, հայտնել է նա:Տիբեթի տարածաշրջանային կառավարությունը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել տարհանումը:Չինական լրատվամիջոցները երեկ հայտնել էին՝ կապ են հաստատել ծուղակում հայտնված բոլոր մարդկանց հետ։