Թյուրքական պետությունների ղեկավարները անդրադարձել են «Զանգեզուրի միջանցքին»
Թյուրքական պետությունների կազմակերպության ադրբեջանական Գաբալա քաղաքում այսօր կայացած գագաթաժողովի ավարտին դրա մասնակիցները համատեղ հռչակագիր են ընդունել։
«Հռչակագրում ընդգծվում է Զանգեզուրի միջանցքի և Միջին միջանցքի կարևորությունը, նշվում է, որ դրանք կարևոր դերակատարություն կունենան միջտարածաշրջանային համագործակցության ընթացքում», - ամփոփելով համաժողովի արդյունքները հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Այսօր վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ Հայաստանի...