Ո՞վ պիտի մեզնով զբաղվի. բեռնատարների վարորդները պահանջում են՝ կառավարությունը դիմի ՌԴ-ին, բացատրի՝ իրենք աշխատանքային միգրանտ չեն
Բեռնատարների հայ վարորդները պահանջում են, որ Հայաստանի կառավարությունը դիմի Ռուսաստանին ու բացատրի՝ իրենք աշխատանքային միգրանտ չեն, իրենց գործատուն Հայաստանում է, ոչ թե ՌԴ-ում, ինչո՞ւ պետք է աշխատանքային միգրանտների վրա տարածվող կարգավորումն իրենց էլ վերաբերվի:
Հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտած նոր կարգավորումների հետևանքով, բեռնատարների բազմաթիվ վարորդներ հայտնվել ու դեռ կհայտնվեն Մոսկվայի սև ցուցակներում: Նրանց սպառնում է անգամ մինչև 3 տարվա մուտքի արգելք, ընդհուպ արտաքսում և...