Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Կառավարության փոխանցմամբ՝ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ ծննդյան օրվա առիթով:
«Կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը`վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել այդ զարգացման գործում ՌԴ նախագահի անձնական ներդրումը», - ասված է հաղորդագրությունում:
Այսօր ավելի վաղ էլ հաղորդվեց, որ Ալիև-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի...