Պուտինի պնդմամբ՝ ռուսական զորքերն այս տարի Ուկրաինայում գրավել են գրեթե 5000 քառակուսի կիլոմետր տարածք
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում է, թե ռուսական զորքերը 2025 թվականին Ուկրաինայում գրավել են գրեթե 5000 քառակուսի կիլոմետր տարածք, և որ Մոսկվան «պահպանել է ամբողջ ռազմավարական նախաձեռնությունը ռազմի դաշտում»:
Պուտինը, ելույթ ունենալով իր 73-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի բարձրագույն ռազմական հրամանատարության հետ հանդիպմանը, ասել է, որ ուկրաինական զորքերը նահանջում են ռազմաճակատի բոլոր հատվածներում:
Ուկրաինացի զինվորականներն օգոստոսին Ռուսաստանի վերջին հարձակումը ձախողում էին...