Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ երևույթին, ուղղված ՌԴ-ում գործող եվրոպական ընկերությունների ակտիվներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հրամանագիր է ստորագրել, որը, ըստ երևույթին, ուղղված է օտարերկրյա ընկերությունների ակտիվներին, որոնք շարունակում են գործել Ռուսաստանում, և որոնց վրա կառավարությունը դեռևս արգելանք չի դրել:
Հրամանագրում կոչ է արվում արագացնել պետական գույքի մասնավորեցումը՝ «պաշտպանական կարողությունը ապահովելու նպատակով», սակայն փաստաթուղթը միաժամանակ հիշատակում է ԱՄՆ-ի և նրա դաշնակից այլ երկրների «անբարյացակամ գործողությունները», որոնք միտված են «սահմանափակող...