Հայաստանը «պատրաստ է հենց այսօրվանից ապահովել» իր տարածքով բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր քայլ է որակել Ադրբեջանի՝ իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը:
«Սա չափացանզ կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատականն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը: Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան՝ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ», - այսօր Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին հայտարարել է...