«Նա ո՞նց կարող է որևէ քահանայի կարգալույծ անել». Փաշինյանը որպես հավատացյալ կարգալույծ է հռչակում Ամենայն Հայոց կաթողիկոսին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես հավատացյալ կարգալույծ է հռչակում Ամենայն Հայոց կաթողիկոսին և պնդում՝ կարգալույծը չի կարող կարգալույծ հռչակել Տեր Արամ քահանային։
«Կտրիճ Ներսիսյանը ինքը կարգալույծ է՝ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելով ակնհայտ փաստի բերումով։ Նա ո՞նց կարա որևէ քահանայի կարգալույծ անի մինչև, այսինքն, դրանից հետո էլ, առաջ էլ։ Թող հանրությանը բացատրի՝ որտեղի՞ց և ինչպե՞ս ինքը ունի կին և երեխաներ», - հայտարարեց Փաշինյանը։
Երեկ է Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը կարգալույծ...