Կառավարությունը հավանություն տվեց հունվարի 27-ը հիշատակի և խոնարհումի օր սահմանելուն
Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն է տվել հունվարի 27-ը «Հիշատակի և խոնարհումի օր» սահմանելու նախաձեռնությանը:Հեղինակներն ԱԺ պատգամավորներ Ռուբին Ռուբինյանն ու Գեղամ Նազարյանն են:Նախագիծն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում:Ռուբինյանն ավելի վաղ ասել էր, որ հատուկ օր է պետք ունենալ ոչ միայն 44-օրյայի, այլև բոլոր ռազմական գործողությունների զոհերին հիշատակելու համար։