Խորվաթիայում վերականգնվում է պարտադիր զորակոչը
Խորվաթիայի խորհրդարանը քվեարկել է զորակոչի վերականգնման օգտին: Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝
Պաշտպանության մասին օրենքում համապատասխան փոփոխության օգտին քվեարկել են 151 անդամից 84-ը։
Ծառայությունը կտևի երկու ամիս և կներառի նախնական զինվորական պատրաստություն։ Զորակոչիկները կստանան ամսական 1100 եվրո։ Կանայք ազատված են զորակոչից։
Մինչև տարեվերջ իշխանությունները կսկսեն 2007 թվականին ծնված տղամարդկանց զորակոչել նախնական բժշկական զննումների։ Երկրում պարտադիր զինվորական ծառայությունը...