Կիևում ռուսական հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել
Հոկտեմբերի լույս 25-ի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա՝ Ռոստովի և Կուրսկի մարզերից արձակելով ինը «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև 62 անօդաչու թռչող սարք, հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
Գիշերվա ընթացքում Կիևում տեղի են ունեցել հզոր պայթյուններ։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ քաղաքը «բալիստիկ հարձակման տակ է»։ Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ մեկ մարդ զոհվել է, առնվազն 10-ը՝ վիրավորվել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն...