Փաշինյան. Այսօրվանից պատրաստ ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա
«Հենց այսօրվանից պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղիով: Սա այս պահին միակ տարբերակն է, որը մենք հենց այսօր կարող ենք իրականացնել», - այս մասին այսօր Աժ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Բաքվի հայտարարությանը, որով Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները:
Փաշինյանն ասաց նաև, որ ներկայումս ընթացքի մեջ է Ղազախստանից Ադրբեջանով...