Թրամփը հայտարարել է, որ Պուտինը պետք է պատերազմը դադարեցնի, ոչ թե հրթիռներ փորձարկի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի կողմից միջուկային թևավոր հրթիռի փորձարկման մասին հայտարարությունը «տեղին չէ»։
«Նա պետք է ավարտի (Ուկրաինայում) պատերազմը։ Պատերազմ, որը պետք է տևեր մեկ շաբաթ, բայց շուտով չորրորդ տարին է արդեն: Ահա թե ինչ պետք է անի նա՝ հրթիռներ փորձարկելու փոխարեն», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Երեկ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը «հաջող» փորձարկել է միջուկային շարժիչ...