Իսրայելը չի ընդունի թուրքական զինված ուժերի ներկայությունը Գազայում. Գիդեոն Սաար
Իսրայելը չի ընդունի թուրքական զինված ուժերի ներկայությունը Գազայում։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն է այս մասին այսօր հայտարարել՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ծրագրին, որ միջազգային ուժերի ներկայություն է ենթադրում Գազայում։
Թրամփը փորձում է միջոցներ ստեղծել՝ Իսրայելի և պաղեստինյան «Համաս» զինյալ խմբավորման միջև ձեռք բերված փխրուն հրադադարի ապահովմանը նպաստելու համար։ Սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք արաբական և այլ պետություններ պատրաստ կլինեն զորքեր ուղարկել։
«Երկրները, որոնք...