2026-ը, ըստ Փաշինյանի, վճռական է լինելու խաղաղության համար, ընդդիմությունից պնդում են՝ խաղաղություն չկա
2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչով է տարին կարևոր:
«Հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրություններն, ըստ էության, ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի։ Եվ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա, ըստ էության, այդ առաջիկա ընտրությունների առանցքային...