Վանաձորի ավագանին հնարավոր ընտրության կամ արտահերթ նիստերի առջև՝ դատարանի վերջին վճռից հետո
Վանաձորի ավագանու խմբակցությունները մեկը մյուսի ետևից հայտարարություններ են անում, որոնցից երևում է, որ վերաքննիչ վարչական դատարանի տասն օր առաջ կայացրած վճռից հետո հնարավոր են համարում, որ ավագանին կարող է համայնքի ղեկավար ընտրել կամ տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ:
Հայաստանի մեծությամբ երրորդ համայնքի ավագանին ամեն տարի ընդամենը 1-2 արտահերթ նիստ է գումարել, բյուջե ու սուբվենցիոն ծրագրեր հաստատել: Այս տարի վերջին նիստը մարտին է տեղի ունեցել: Դրանից հետո նիստի որևէ...