Փաստաբանը միջնորդել է անհապաղ ազատ արձակել Կոչուբաևին՝ կնոջ ծանր վիճակի պատճառով
Գլխավոր դատախազությունը ստացել է ֆեյսբուքյան գրառման համար կալանքի տակ գտնվող Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբանի միջնորդությունը՝ նրան անհապաղ ազատ արձակելու կալանքից:
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն է այսօր ահազանգել, որ Ալեքսանդր Կոչուբաևի կինն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառության պայմաններում: Գլխավոր դատախազին ուղղված նամակում փաստաբանը խնդրում է օգտվել իր բացառիկ լիազորությունից և վերացնել գործընկերոջ Կոչուբաևի կալանքը:
«Երեխայի...