«Լուկօյլ»-ը կվաճառի արտասահմանյան ակտիվները ԱՄՆ պատժամիջոցների պատճառով
Ռուսական «Լուկօյլ»-ը հայտարարել է արտասահմանյան ակտիվները վաճառելու մտադրության մասին՝ ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով: Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ վաճառքը կիրականացվի ԱՄՆ-ի թույլտվությամբ:
«Լուկօյլ»-ը մի շարք օտարերկրյա ակտիվների սեփականատեր է, այդ թվում՝ առևտրային ընկերության, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ժնևում, նավթամշակման գործարաններ ունի Ռումինիայում և Բուլղարիայում, ինչպես նաև բաժնեմաս՝ Նիդերլանդներում գործող վերամշակման գործարանում։...