Գերմանիայի ոստիկանությունը և Ինտերպոլը քննում են Լուվրի գողության գործը
Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանությունը և Ինտերպոլը միասնական ուժերով քննում են Լուվրի զարդերի գողության գործը։
Երկու գործակալություններն այսօր հրապարակել են գողացված իրերի լուսանկարը՝ խնդրելով հանրությանն օգնել գանձերը գտնելու հարցում։
Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած կողոպուտը, որի ժամանակ 88 միլիոն եվրո արժողությամբ ութ թագավորական զարդ է գողացվել, սուր քննադատության պատճառ է դարձել՝ հարցեր են առաջացել աշխարհահռչակ թանգարանի անվտանգության վերաբերյալ։
Ֆրանսիայի Սենատի մշակույթի...