Զինվորի մահվան մասին կցկտուր տեղեկատվություն. ինչու են իրավապահները լռում
Հերթական ողբերգական դեպքը զինված ուժերում: Պաշտպանության նախարարությունն առանց մանրամասնելու երեկ հայտնեց, թե ժամը 16-ի սահմաններում զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին են հայտնաբերել՝ հրազենային վնասվածքով: Գերատեսչության գրությունն այսքանով սահմանափկվում է, միայն հավելել են, որ հանգամանքներն ամբողջովին պարզելու համար քննություն է ընթանում:
Այսօր առավոտյան էլ ավելի շատ հարցեր առաջացնող մի գրություն Քննչական կոմիտեի խոսնակը տարածեց՝ քրեական վարույթ է նախաձեռնվել, ըստ նախնական...