Մայր Աթոռին հողի սեփականության իրավունքից զրկելու նախագիծ է մշակվել. Factor.am
ՀՀ կառավարությունը նախատեսում է չեղարկել պետական և համայնքային հողերը սեփականության իրավունքով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) հատկացնելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Factor.am-ը:
ՀՀ «Հողային օրենսգրի» նման փոփոխությամբ նախագիծը կառավարության վաղվա նիստում կներկայացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Կառավարության հավանությանն արժանանալուց հետո նախագիծը կուղարկվի Ազգային ժողով։ Օրենսդրի կողմից այս փոփոխության ընդունումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հողատարածքները կարող են հատկացվել ոչ թե անհատույց սեփականության իրավունքով, այլ՝ անհատույց օգտագործման իրավունքով։ Այսինքն՝ հողը կշարունակի պատկանել պետությանը կամ համայնքին և անհրաժեշտության դեպքում պետությունը կամ համայնքը կկարողանան ետ պահանջել այն։
Օրենսգրքում փոփոխություն իրականացնելու հանձնարարական տվել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում՝ այս օրենդրական փոփոխությունը չի դրվել հանրային քննարկման Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (E-draft.am)։
Ավելին՝ սկզբնաղբյուրում
The post Մայր Աթոռին հողի սեփականության իրավունքից զրկելու նախագիծ է մշակվել. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.