Մահացել է REN TV-ի հիմնադիր Իրենա Լեսնևսկայան
83 տարեկան հասակում մահացել է ռուսական REN TV հեռուստաալիքի հիմնադիր Իրենա Լեսնևսկայան։ Այդ մասին հայտնել է հեռուստահաղորդավար Մարիաննա Մաքսիմովսկայան։
1991 թվականին Իրենա Լեսնևսկայան որդու՝ Դմիտրի Լեսնևսկու հետ հիմնադրել է REN TV հեռուստաընկերությունը։ 1997 թվականին նրանք ստեղծել են նույնանուն հեռուստաալիքը և ղեկավարել այն մինչև 2005 թվականը։Հեռուստաալիքից հեռանալուց հետո Լեսնևսկայան ձեռք է բերել «Նովոյե վրեմյա» ամսագիրը, որը հետագայում վերանվանվել է The New Times։ 2013 թվականին նա...