Հայաստանի ամենագեղեցիկ 5 վանքերը՝ ըստ National Geographic-ի
National Geographic-ը Հայաստանը ներկայացրել է աշխարհի ամենատպավորիչ հոգևոր և վանական ուղղությունների շարքում National Geographic-ը անդրադարձել է Հայաստանի ամենագեղեցիկ վանական համալիրներին՝ ընդգրկելով դրանք աշխարհի ամենատպավորիչ հոգևոր և մշակութային ուղղությունների շարքում։
Հեղինակավոր հանդեսի հրապարակման մեջ ներկայացված են Գեղարդ, Տաթև, Նորավանք, Սանահին և Հաղպատ վանական համալիրները, որոնք առանձնանում են ոչ միայն իրենց ճարտարապետությամբ, այլև բնության հետ ներդաշնակությամբ ու պատմական խորքով։
National Geographic-ը նշում է, որ ժայռերի մեջ քանդակված մատուռներից մինչև բարձրավանդակային ամրացված համալիրներ՝ հայկական այս վանքերը ճանապարհորդներին հանդիպեցնում են դարերի խորքից եկող հավատքի և ծեսերի հետ՝ արտացոլելով Հայաստանի բազմադարյա հոգևոր ժառանգությունն ու ինքնությունը։
Հոդվածում ընդգծվում է նաև, որ վանական համալիրներից մի քանիսը ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում՝ որպես մարդկության պատմության և մշակույթի բացառիկ վկայություններ։
The post Հայաստանի ամենագեղեցիկ 5 վանքերը՝ ըստ National Geographic-ի first appeared on MediaLab Newsroom-Laboratory.