Добавить новость
World News



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Ինչպե՞ս է ՔՊ-ն կանխելու նախկինների և օլիգարխների վերադարձը

Ինչպե՞ս է իշխանությունը պատրաստվում արգելել ընդդիմադիր ուժերին ընտրություններից հետո Գյումրիի սցենարով միավորվել և իշխանություն վերցնել: Վերջին օրերին ՔՊ-ական առանցքային գործիչները մեկը մյուսի հետևից զգուշացնում են՝ «Գյումրի 2» թույլ չեն տալու:
«Պարզ չէ՞, որ ոչ մեկ չի պատրաստվում նրանց ուղղակի արգելի, եթե չունեն անահամատեղելիություն, երկու երկրի քաղաքացի չեն, Սահմանադրություն չեն խախտում և թեկնածուի բոլոր չափանիշներին համապատասխանում են, ապա կարող են լինել թեկնածու, հետևաբար քաղաքացին կարող է գնալ և ընտրել»,- ասում է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

ՔՊ-ից վստահեցնում են՝ քաղաքացիներին բացատրելով, լուսավորելով են փորձելու կանխել «Գյումրի 2» սցենարի կրկնությունը՝ ցույց տալով, որ նախկինները կրկին փորձում են իշխանության գալ:

Հասմիկ Հակոբյան.- «Պարոն Թաթոյանը, Կարապետյանների ընտանիքը նրանք ամբողջությամբ ներծծված են նախկին իշխանության մեջ: «Հանրապետականի» ֆրակցիայի ղեկավար է եղել, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար է եղել, նրանց թիմում կարող եք տեսնել նախկին նախարարների, տարբեր գործիչների»

«Ազատություն».- Հիմա ձեր զգուշացումների՝ թույլ չենք տալու... գործիքը ո՞րն է լինելու։

Հասմիկ Հակոբյան.- «Գործիքը ասացի՝ ասել քաղաքացուն, որ եթե իշխանության գալու հնարավորություն ունենան այն ուժերը, ովքեր այլընտրանք են մեզ, նրանք բերելու են իշխանության մի որևէ օլիգարխի, որովհետև հավակնողները օլիգարխներ են»:

«Ազատություն».- Ո՞վ է օլիգարխ: Օրինակ՝ ասում են՝ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ:

Հասմիկ Հակոբյան.- «Իրո՞ք, ուրեմն, ես էլ այլմոլորակային եմ։ Ի՞նչ է նշանակում Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ։ Ծառուկյանին հարցրեք, ինքը կասի, որ օլիգարխ է կամ նրա հայտարարագիրը նայեք, նրա դղյակը տեսեք»։
«Ազատություն».-2018-ին Նիկոլ Փաշինյանն էլ է ասել, որ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ։
Հասմիկ Հակոբյան.- «Ես չգիտեմ՝ Դուք ինչ հայտարարությանն եք հղում անում և ինչ կոնտեքստում, ըստ Ձեզ, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, նրանց մերձ շրջապատը, Վանեցյանը և այն մարդիկ, ովքեր հավակնում են մասնակցել ընտրություններին, նրանք ուղղակի միջին վիճակագրական հայե՞ր են, իրո՞ք»։
«2026 թվականի ընտրություններից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ»,- չնայած Նիկոլ Փաշինյանը խոստանում է 2026-ի ընտրություններից հետո լուծել քաղաքականությամբ զբաղվող օլիգարխների հարցը, սակայն 8 տարի առաջ՝ 2018-ի հոկտեմբերին, հենց Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ, Փաշինյանը հայտարարում էր՝ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան: ԲՀԿ առաջնորդն այն ժամանակ վարչապետի համար ընդամենը խոշոր սեփականատեր էր:
«Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, Հայաստանում օլիգարխներ չկան», - ասել էր Փաշինյանը։

Օլիգա՞րխ է արդյոք Խաչատուր ՍուքիասյանըՄինչ իշխող ՔՊ-ն ընտրություններց մի քանի ամիս առաջ փորձում է ցույց տալ հանրությանը, որ իշխանության են փորձում գալ օլիգարխներն ու նախկինները՝ հետ բերելով նախկին արատավոր երևույթները, ընդդիմադիրները մատնանշում են Նիկոլ Փաշինյանի իշխանության օլիգարխներին:

Մասնավորապես, Ծառուկյանի հետ միասին ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավարը հիշեցնում է ՔՊ-ական պատգամավոր, մեծահարուստ Խաչատուր Սուքիասյանի, նախկին մեծահարուստ գործարար, այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի անունները:
«Ազատություն»- Օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանն օլիգարխ չէ՞։
Հասմիկ Հակոբյան.- «Կան գործարարներ, և մենք չենք թաքցնում և պարոն Սուքիասյանը և իր ընտանիքը, երևի ես ծնված չէի, երբ որ նրանք գործունեություն էին ծավալում...»։
«Ազատություն».- Ծառուկյաններն էլ էին այդպես։
Հասմիկ Հակոբյան.-«Պարոն Սուքիասյանը հիմա հավակնում է լինել վարչապե՞տ և կապիտալով Ռուսաստանի Դաշնությունից եկած մա՞րդ է, անգամ հայերերն երկու խոսք իրար կապել չգիտի, Դուք համեմատում եք շատ խորը արմատներով հենց Ռուսաստանի Դաշնության գործարարների հե՞տ պարոն Սուքիասյանին»։
«Ազատություն».- Ես հարցնում եմ՝ Խաչատուր Սուքիասյանը օլիգա՞րխ է, թե՞ ոչ։

Հասմիկ Հակոբյան.- «Խաչատուր Սուքիասյանը և իր ընտանիքը մշտապես ունեցել են կարողություն, ես ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, ովքեր հավակնում են երկրի կառավարումը ստանձնել։ Մեր առաջին համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը օլիգարխ չէ և արմատներով ինչ-որ երկրի մեջ մխրճված չէ: Վանեցյանը ո՞վ է։ Վանեցյանը միջին վիճակագրական հա՞յ է»։

«Ազատություն».- Ձեր իշխանության ԱԱԾ նախկին տնօրեն է, եթե օլիգարխ էր, ինչո՞ւ էիք ԱԱԾ տնօրեն նշանակել:
Հասմիկ Հակոբյան.- «Ես ասում եմ՝ մեր վարչապետի թեկնածուն ո՛չ օլիգարխ է, ո՛չ արմատներով խրված է ինչ-որ երկր մեջ։ Հետևաբար չի կարող սպասարկել մեկ այլ երկրի շահ»։
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Էս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները և բոլոր օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից»։

Փաշինյանի թիմից պազաբանում են՝ նախկիններին ու օլիգարխներին դուրս շպրտողը քաղաքացին է լինելու. «Ինչպես են մերժվելու՝ քաղաքացու քվեով»,- ասում է իշխող ՔՊ-ից Հասմիկ Հակոբյանը։

2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ընդդիմադիր ուժերը, մինչդեռ վստահ են՝ Փաշինյանին հաշված օրեր են մնացել և հունիսի 7-ից հետո նրա իշխանությունը հեռանալու է:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России