Ուկրաինայում բրիտանական զորքերի տեղակայումը կերկարաձգի պատերազմը. Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայում բրիտանական զորքերի ցանկացած տեղակայումը չի նպաստի հակամարտության ավարտին, այլ միայն կերկարաձգի պատերազմը:
Հունվարին Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ստորագրեցին Ռուսաստանի հետ պատերազմի հրադադարից հետո Ուկրաինայում բազմազգ ուժերի հետագա տեղակայման վերաբերյալ մտադրությունների մասին հռչակագիր:
Զախարովան կրկնել է Ռուսաստանի նախազգուշացումը, որ Ուկրաինայում ցանկացած օտարերկրյա զորք կդիտարկի որպես օրինական թիրախ: